Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր:
Շնորհակալություն Քեզ, ո՛վ Աստված` մեր Տեր, որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ, իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:
Տե՛ր, երբ ճանապարհ ընկնեմ, ինձ մի՛ թող մենակ, այլ առաքի՛ր իմ առջևից Քո օգնականությունը՝ օր ու գիշեր պահելով ինձ սատանայի բոլոր փորձություններից, և իմ անկայուն մտքին մի՛ թող մեղանչել, այլ լալ ու սգալ իմ մեղքերի համար:
Տե՛ր, ուղղի՛ր մեր ընթացքը խաղաղության ճանապարհներով.
Տե՛ր, ուղղի՛ր և առաջնորդի՛ր մեր հոգիները և բոլոր հավատացյալներին գնալ արդարության ճանապարհով դեպի հավիտենական կյանք:
Ամենազո՛ր Տեր, իմ սուրբ հայրենյաց երկնայի՛ն պաշտպան, առաջնորդիր ինձ, որպեսզի ես էլ կարողանամ իմ կրտսեր եղբայրներին հայրենանվիրության օրինակ լինել՝ նրանց զինվորական կրթության և դաստիարակության համար:
Անսկի՛զբդ Աստված, սո՛ւրբդ սրբոց, Քո Միածին Որդուն առաքիր բժշկելու մեր սահմաններում, ինչպես նաև Սիրիայում ընթացող պատերազմի ժամանակ վիրավորված զինվորներին և անմեղ մարդկանց, առաքի՛ր նաև Սուրբ Հոգուն և օգնիր նրանց:
Լրատվականներում տեղեկություն տարածվեց, համաձայն որի, Թուրքիայի դպրոցական դասագրքերում «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինվելու է «Թուրքիստանով», այսինքն, պանթյուրքիզմի տեսությունը, որն ավելի քան 130 տարի առաջ ստեղծվել էր և նպատակ ուներ միավորել ողջ թյուրքական աշխարհը, արդեն քայլ առ քայլ դառնում է «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն...